Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արմեն Աշոտյան. Վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից

Արմեն Աշոտյան. Վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից
18.06.2018 | 10:07

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով. «Վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից և դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային և հանրային ճնշում ձևավորում այս հարցով»։ «Բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի անմիջականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությունը։


Պարզապես հիշեցնեմ, որ այդ ամենը պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Աշխարհի բոլոր մեղքերի մեջ կարելի է մեղադրել, անգամ նյութեր նախապատրաստել, նաև վստահ լինել, գուցե ապացուցել, բայց... ՕՐԵՆՔՈՎ», - գրել է Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Երկրի օրենքների գերակայությունը, մասնավորապես, ԱԺ պատգամավորի ձերբակալության ընթացակարգի մասով, գերակա է։ Չեմ խոսում դեռ այն մասին, որ վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից և դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային և հանրային ճնշում ձևավորում այս հարցով։


Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը։ Թող հայտնաբերվեն մեղավորները, թող կրեն իրենց պատիժը, բայց թող հաղթի ՕՐԵՆՔԸ։ Ընտրովի արդարությունը, հատվածական օրինականությունը և սեփական ընկալումները պետությունից վեր դասելը ոչ մի լավ տեղ չեն տանում»,- եզրափակել է ՀՀԿ փոխնախագահը։

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ